գլխավոր COVID-19 Ամբողջապես պատվաստվածների թիվը ՀՀ–ում հատել է 1 միլիոնի սահմանը. քանի՞սն են բուստեր...

Ամբողջապես պատվաստվածների թիվը ՀՀ–ում հատել է 1 միլիոնի սահմանը. քանի՞սն են բուստեր ստացել

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարության տվյալներով` ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 207 307 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 136 403 է։ Ամբողջապես պատվաստվածների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը, այն 1 009 922 է։

Բացի այդ, քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստանալ։ Նրանց թիվը 56 650 է։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի դրությամբ պատվաստվածների ընդհանուր թիվը 2 203 887 էր, որից առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 135 444 էր, իսկ ամբողջապես պատվաստվել էր 1 008 404 քաղաքացի։