գլխավոր Հասարակություն Ադրբեջանի կողմից իրականացված հրթիռակոծության արդյունքում տուժել է արցախցի տարեց կին (ուսանկարներ)

Ադրբեջանի կողմից իրականացված հրթիռակոծության արդյունքում տուժել է արցախցի տարեց կին (ուսանկարներ)

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Ադրբեջանի կողմից իրականացված նոր հրթիռակոծության արդյունքում տուժած տարեց կնոջ լուսանկարները։

Հրապարակմանը կից գրված է․ Սարգսյան Ռուզաննա (1938 թ.): Վիրավորվել է հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ստեփանակերտում՝ Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով: