գլխավոր Տարածաշրջան Մի քանի ինքնաթիռ Անկարայում չեն կարողացել վայրէջք կատարել պտտահողմի պատճառով. ԶԼՄ

Մի քանի ինքնաթիռ Անկարայում չեն կարողացել վայրէջք կատարել պտտահողմի պատճառով. ԶԼՄ

Մի քանի օդանավ պտտահողմի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sözcü պարբերականին։ Պարբերականի տվյալներով` ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել մոտակա նահանգների օդանավակայաններում։Նշենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում արդեն մի քանի օր է` հեղեղումներ և փոթորիկներ են։ Քամին տանիքներ է ավերել, ապակիներ են կոտրվել, հեղեղվել բակեր։

Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերով թուրքական վարչությունը (AFAD) քաղաքացիներին բջջային հեռախոսի վրա ստացվող ձայնային ծանուցման միջոցով նախազգուշացրել է հնարավոր հեղեղումների և սողանքների մասին։