գլխավոր Հասարակություն Հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նախևառաջ Լեռնային Ղարաբաղի համար. ՌՈՒԵ

Հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նախևառաջ Լեռնային Ղարաբաղի համար. ՌՈՒԵ

Թուրքիան չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությանը։  Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը։

Ըստ նրա` Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է անում հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստել և արցախյան խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով։

«Պետք է դադարեցնել պատերազմը, դադարեցնել արյունահեղությունն ու քաղաքական լուծումներ փնտրել, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որպեսզի երրորդ ուժեր չմիջամտեն։ Մենք այժմ անդադար լսում ենք Թուրքիայի հայտարարությունները, սակայն Թուրքիան ոչ մի կապ չունի հակամարտության հետ և չպետք է ունենա», – ասել է միտրոպոլիտ Իլարիոնը։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարողանան հակամարտության բոլոր կողմերի, և առաջին հերթին ԼՂՀ ժողովրդի համար, փոխընդունելի լուծում գտնել։