գլխավոր Իրադարձային Դեպի ռազմաճակատ. Արցախ մեկնելուց առաջ զինվորները՝ «դուխի» և հաղթելու մասին

Դեպի ռազմաճակատ. Արցախ մեկնելուց առաջ զինվորները՝ «դուխի» և հաղթելու մասին

Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված քաղաքացիների հերթական խումբը մեկնեց առաջնագիծ։ Ճանապարհ ընկնելուց առաջ «Զինուժ մեդիան» զրուցել է զինվորագրվածներից մի քանիսի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութն ու գրել.

«Դեպի ռազմաճակատ. նրանք գիտեն, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում»։

Զինվորագրված մեր հայրենակիցներն ասում են՝ շտապում են րոպե առաջ հասնել Արցախ ու միանալ հայրենական պայքարին։

«Բոլորիս նպատակը մեկն է՝ պաշտպանենք մեր ընտանիքները, մեր հողը, մեր ջուրը»,- ասում է զինվորներից մեկը։

Նշում են՝ լավ մարզված են և գնում են ռազմաճակատ հաղթելու ու տուն վերադառնալու վստահությամբ։ «Հետ քայլ անելու ոչ իրավունք ունենք, ոչ էլ մտածելու ենք այդ մասին»,- ասում են նրանք, հետո էլ ավելացնում՝ «կարևորը՝բոլորս դուխով ենք»։