գլխավոր Գլխավոր Ադրբեջանում գտնվող 2 հայ գերիները ողջ են և այսօր զանգահարել են տուն

Ադրբեջանում գտնվող 2 հայ գերիները ողջ են և այսօր զանգահարել են տուն

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը ողջ են և գտնվում են հոսպիտալում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը։