գլխավոր Տարածաշրջան Անկարայում սողանքի հետևանքով բնակելի շենքի պատ է փլուզվել

Անկարայում սողանքի հետևանքով բնակելի շենքի պատ է փլուզվել

Անկարայում սողանքների պատճառով փլվել է 4-հարկանի բնակելի շենքի հենապատը, հայտնում է NTV–ն։

Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել հորդառատ անձրևներից հետո։ շենքի բնակիչները տարհանվել են։

Փլատակների տակ երեք մեքենա է մնացել։ Տեղի իշխանությունները հետաքննություն են իրականացնում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի մայրաքաղաքում հորդառատ անձրևների հետևանքով փողոցներ են հեղեղվել։