գլխավոր Գլխավոր Դեղագետների խումբը տեսակավորում է առաջնագիծ ուղարկվող դեղորայքը. լուսանկարներ

Դեղագետների խումբը տեսակավորում է առաջնագիծ ուղարկվող դեղորայքը. լուսանկարներ

Ռազմական դրության պայմաններում Արցախի փրկարար ծառայողների հետ կողք-կողքի աշխատում են նաև մայր հայրենիքից օգնության հասած տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված քաղաքացիներին սնունդ և անհրաժեշտ պարագաներ մատակարարելու գործում: