գլխավոր Գլխավոր Ադրբեջանը փաստացի մերժեց Ռուսաստանի նախաձեռնությունը հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ․ Վարչապետի խոսնակ

Ադրբեջանը փաստացի մերժեց Ռուսաստանի նախաձեռնությունը հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ․ Վարչապետի խոսնակ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի զինվորականները մեկնել են Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ «Լուրեր»-ին հայտնել է վարչապետի խոսնակը։

Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Բաքուն, սակայն, չի ուղարկել իր պաշտոնյաներին Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

Դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը,- ասել է Հայաստանի վարչապետի խոսակը։