գլխավոր Իրադարձային Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների. պատասխանում է Փաշինյանը

Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների. պատասխանում է Փաշինյանը

Եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Libération–ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին` հակամարտության սկզբնավորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների և ի՞նչ պայմաններում:

«Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում»,–ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ իհարկե, մենք պատրաստ ենք բանակցությունների. Մոսկվայում այդ համաձայնությունը ձեռք է բերվել, և այնտեղ հստակ նկարագրված է ամեն ինչ: