գլխավոր Քաղաքականություն Նորից հրթիռակոծում է Ստեփանակերտը․ Արցախի ՄԻՊ

Նորից հրթիռակոծում է Ստեփանակերտը․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ադրբեջանը քիչ առաջ (20 ր. – խմբ.) ծանր հրթիռներով այսօրվա մեջ առաջին անգամ հարվածեց Ստեփանակերտին։ Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, իսկ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները։
Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։