գլխավոր Իրադարձային Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին

Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ հարվածել է Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Գրանցվել է մոտ երեք-չորս հարված, օդային տագնապի ազդանշանը միացված է:

«Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, որ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: