գլխավոր Գլխավոր Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը. Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից ուշագրավ կետեր.

  • Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման:
  • Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հոտ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:
  • Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ:
  • Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք: