գլխավոր Քաղաքականություն Ռուսական S-400 համակարգերը Թուրքիայի վրա չափից դուրս թանկ են նստում

Ռուսական S-400 համակարգերը Թուրքիայի վրա չափից դուրս թանկ են նստում

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է:

Ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրագուսը՝ նախազգուշացնելով Թուրքիային ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերություններում հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան ակտիվացնի այդ համակարգերը:

«Եթե դա հաստատվի, մենք ամենավճռական կերպով կդատապարտենք S-400 հրթիռի փորձարկումը Թուրքիայի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ պարտականությունների հետ անհամատեղելի քայլ»,-ասել է Մորգան Օրտագուսը: