
այաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը զրուցել է դեսպանատան դիմաց հավաքված հայ զինծառայողների մայրերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Կանայք դեսպանատան դիմաց ակցիա էին իրականացնում` կոչ անելով Ռուսաստանին օգնել դադարեցնել պատերազմը Արցախում։
«Ռուսաստանի դեսպանը հանդիպել է ցուցարարների հետ և խորին ցավակցություն հայտնել բոլոր այն մայրերին, ովքեր կորցրել են իրենց որդիներին: Դեսպանը նշել է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ողբերգությունը Ռուսաստանն ընկալում է որպես սեփականը: Այդ պատճառով Ռուսաստանը իսկապես տիտանական ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու համար», – գրված է հաղորդագրությունում։
Դեսպանատունը վկայակոչում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հայ ազգին ուղղված իր վերջին ուղերձում հատուկ շնորհակալությունը Ռուսաստանին: ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը պարադոքսալ է որակում այն, որ ցուցարարները պահանջում են պատերազմը դադարեցնել մի երկրից, որը գործնական քայլեր է կատարում դրա ուղղությամբ։