գլխավոր Իրադարձային Տավուշի թեմի առաջնորդը մեկնում է Արցախ

Տավուշի թեմի առաջնորդը մեկնում է Արցախ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնում է Արցախ` կանգնելու հայ զինվորների կողքին։ Այդ մասին տեղեկանում ենք եպիսկոպոսի ֆեյսբուքյան գրառումից։

«Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ։ Կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ։ Մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ, որոնք հաստատում և վերահաստատում են մեր արժանապատիվ կյանքի, գոյության իրավունքը այս աշխարհում:

Ես աղոթում եմ, որ մեր հերոս տղաների բազուկը երբեք ու երբեք չդողա, որպեսզի անընդհատ կարողանան ոչնչացնել չարիքը և չարի ուժերը, ինչպես որ պատվիրում է մեզ Տերը»,–ասել է նա։