
Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծանր ռմբակոծության հետևանքով վիրավորված 2 տարեկան Արծվիկն արդեն լավ է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է։ Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար», – գրել է Դերձյանը։ Փոքրիկի շապիկին Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է։
Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել էր: