
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Արցախի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրգորյանը։ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ցավակցություններ է տեղադրել իր Facebook-յան էջում։
«Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին: Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ: Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին», – գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: