գլխավոր Հասարակություն «Եթե գնդակոծությունները կրկնվեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա». Սաիդ Խաթիբզադե

«Եթե գնդակոծությունները կրկնվեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա». Սաիդ Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ զգուշում է հղել Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին իրանական տարածք արձակված արկերի հետ կապված։

«Իրանի զինված ուժերը պահպանում են Իրանի քաղաքացիների, այդ թվում՝ երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջանների բնակիչների անվտանգությունը: Եթե նման գնդակոծությունները կրկնվեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», – Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետության սահամանամերձ գոտում ավելի քան 50 արկ է ընկել։