գլխավոր Իրադարձային Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի. Մակրոն

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է հակված մնալ այն տեսակետին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի:

Ինչպես նշում է Reuters-ը, Մակրոնը նաև հայտնել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ առկա տարաձայնությունների շուրջ:

Նշվում է, որ բացի այդ, ԵՄ առաջնորդներն ափսոսանք են հայտնել Թուրքիայի՝ Միջերկրական ծովի`Հունաստանին հարակից էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան հատվածներ հետազոտական նավ ուղարկելու որոշման առնչությամբ: