գլխավոր Տեխնո Հայաստանյան արբանյակը կադաստրային քարտեզների ճշգրիտ կոորդինատների ստացում չի ապահովի

Հայաստանյան արբանյակը կադաստրային քարտեզների ճշգրիտ կոորդինատների ստացում չի ապահովի

Հայաստանի ձեռք բերած տիեզերական արբանյակից ստացվող լուսանկարներն օգտակար կլինեն գլոբալ վերլուծությունների համար, բայց կադաստրային քարտեզների ուղղման, սանտիմետրային ճշտությամբ կոորդինատների ստացման համար դրանք բավարար չեն։ Այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

«Այո՛, մենք մաքսիմալ փորձելու ենք օգտվել այդ արբանյակի մատակարարած տվյալներից գլոբալ վերլուծությունների համար` հողային ֆոնդեր և այլն, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք կարգավորելու։ Իսկ եթե խոսքը վերաբերի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ` ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից»,– ասաց Թովմասյանը։

Այդուհանդերձ, արբանյակի գնումը կադաստրի ղեկավարը կարևոր քայլ համարեց պետական տարբեր մարմիններում որոշակի խնդիրներ լուծելու տեսակետից։