գլխավոր Գլխավոր Արցախի հողը ԻՍԻՍ-ի ավազակների խելքի բանը չէ․ Վիտալի Միլոնով

Արցախի հողը ԻՍԻՍ-ի ավազակների խելքի բանը չէ․ Վիտալի Միլոնով

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ժամանել է Արցախի մայրաքաղաք և հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօր մենք հանդիպեցինք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ է։ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած զինված լուծումն ընդունելի չէ։ Մենք մեծ հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված է ագրեսիայից և ոչ մի թուրքական ԱԹՍ այլևս կյանքեր չի խլի։ Արցախի հողը ԻՍԻՍԻ ահաբեկիչ ավազակների խելքի բանը չէ»,- գրել է Միլոնովն իր ֆեյսբուքյան էջում։