գլխավոր Սպորտ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Սալվինիին

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Սալվինիին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին, որը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին և իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:

«Շնորհակալություն սենատոր Սալվինիին ՝ արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի համար ձեր ձայնը բարձրացնելու համար»-գրել է Մխիթարյանը:

Իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք չպետք է մոռանանք այն տառապանքներն ու կործանումները, որոնք ապրում են մեզ հարազատ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ բան է խոսվում:  Նրանք առաջինն են  զգացել ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ​​ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք մեր եղբայրներին ՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության առաջնագծում»-գրել է Սալվինին:

Հիշեցնենք, որ Միլան քաղաքն ընդունել է Արցախի անկախությունը