գլխավոր Հասարակություն Առաջնագծի համար նախատեսված 23 տոննա ծանրոցից 3,5 տոննան արդեն Հայաստանում է․ Հայփոստ

Առաջնագծի համար նախատեսված 23 տոննա ծանրոցից 3,5 տոննան արդեն Հայաստանում է․ Հայփոստ

«Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի ջանքերով` առաջնագծի համար նախատեսված 23 տոննա ծանրոցից 3,5 տոննան արդեն Հայաստանում է:

Տեղեկությունը հրապարակված է Facebook–ում` «Հայփոստի» մամուլի ծառայության էջում։ Նշվում է, որ պահեստում մնացած 19,5 տոննա բեռն արդեն ճանապարհին է:

«Ինչպես խոստացել էինք, մինչև վերջին գրամն ամբողջը տեղ կհասցնենք հանուն հաղթանակի»,-նշված է հաղորդագրության մեջ։