
Ռուսաստանն այսօր վարժանքներ է սկսել Կասպից ծովում, որի շրջանակներում նավերը հրթիռային կրակ են արձակելու օդային եւ ծովային թիրախների ուղղությամբ:
Վարժանքների ընթացքում հրթիռային նավերի անձնակազմերը գործելու են Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ:Բացի այդ, նավերը կլուծեն պահպանվող օբյեկտների տարածքում պայմանական ապօրինի զինված կազմավորումները ոչնչացնելու խնդիրներ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: