գլխավոր Գլխավոր Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել․ Շուշան Ստեփանյան

Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»,- գրել է Շուշան Ստեփանյանը։