գլխավոր Սպորտ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է 2021-ի ամռանը Տոկիոյում Օլիմպիական խաղերն անցկացնելու հստակ պատրաստակամության...

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է 2021-ի ամռանը Տոկիոյում Օլիմպիական խաղերն անցկացնելու հստակ պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է 2021-ի ամռանը Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն անցկացնելու հստակ պատրաստակամության մասին: Այս մասին նա ասել է Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ТАСС-ը:

«Ես մտադիր եմ անպայման անցակցնել խաղերը», – ասել է կառավարության ղեկավարը:

Սեպտեմբերի 23-ին Kyodo-ն հայտնել էր, որ Սուգան զանգահարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին ՝ քննարկելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման և հաջող անցկացման նախապատրաստական ​​աշխատանքները:

Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, Տոկիո-2020 խաղերի անունը կպահպանվի: