գլխավոր Տարածաշրջան Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խորհրդարանական վեհաժողով կձևավորեն

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խորհրդարանական վեհաժողով կձևավորեն

«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, ըստ որի՝ սկսել ենք աշխատել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ,- այս մասին խորհրդարանում իր ելույթում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կապերի ամրապնդմանը:

«Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստեղծել են օրինակելի ռազմավարական դաշինք, որը ներառում է իշխանության բոլոր ճյուղերը։ Իսկ Հայաստանի հետ մեր բարեկամությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Համարձակորեն կարելի է ասել, որ անկախությունից ի վեր Վրաստանը երբևէ նման սերտ կապեր չի ունեցել իր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Ռուսաստանի։

Երեկ ես վերադարձա Ադրբեջանից, որտեղ մենք հերթական եռակողմ հանդիպումն անցկացրինք խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով և կայացրինք կարևոր որոշում, համաձայն որի՝ սկսեցինք աշխատել Վրաստանի, Թուրքիայի խորհրդարանական վեհաժողովի ձևավորման վրա՝ նախագահների նախագահությամբ», – ասել է Սամխարաձեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։