
Մարիուպոլի այգու տարածքում՝ նախկին «Մետալուրգի» մարզադաշտի մոտ, ուկրաինացի զինվորականների դիերով զանգվածայինգերեզման է հայտնաբերվել։ Զինծառայողները մահացել են այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, երբ քաղաքի այս հատվածը գտնվում էր ուկրաինացիների վերահսկողության տակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԺԴՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության հանրապետական բյուրոյի ղեկավար Դմիտրի Կալաշնիկովը։
Նրա խոսքով՝ արդեն 14 դիակ է դուրս բերվել, 10-ը մշակվել ։ Նախնական տվյալներով՝ այնտեղ կարող է թաղված լինել մինչև 40 ուկրաինացի զինվոր։
«Հայտնաբերվել է այս տարվա փետրվար-մարտին մոտ մահացած Ուկրաինայի զինված ուժերի թաղման վայրը, որոնց մոտ պահպանվել են որոշ փաստաթղթեր։ Ընդ որում՝ ստորագրված են բոլոր դիակների մոտ ազգանունը, անունն ու հայրանունը, զինվորական կոչումը, պաշտոնը տպված է քարտերի վրա»,- ասել է Կալաշնիկովը։