գլխավոր Իրադարձային «Դիմադրություն» շարժման երկու անդամներին ուժային կառույցներն առևանգել են. Արծվիկ Մինասյան

«Դիմադրություն» շարժման երկու անդամներին ուժային կառույցներն առևանգել են. Արծվիկ Մինասյան

Այսօր «Դիմադրություն» շարժման երկու անդամներին` Սևադա Ղուկասյանին և Ալեքսան Ասատրյանին, ուժային կառույցներն ուղղակի առևանգել են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր,

«Դիմադրություն» շարժման անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այս արարքները բնորոշ են ԱԱԾ–ին։ Անհայտ ուղղությամբ տարել էին, և մինչ այս պահը ոչ մի տեղեկություն չունենք մեր ընկերների` Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին։ Քիչ առաջ միայն տեղեկացանք, որ փաստաբանական թիմը սկսում է ներգրավվել այս գործում»,–ասաց Մինասյանը։

Ավելի վաղ Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ իր և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեղադրանքով։