գլխավոր Իրադարձային Ադրբեջանի դեմ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել. Գարեգին Բ-ն` միջազգային կառույցներին

Ադրբեջանի դեմ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել. Գարեգին Բ-ն` միջազգային կառույցներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Զրույցի ընթացքում կաթողիկոսն իր մտահոգությունն է փոխանցել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը պետք է միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, այս ուղղությամբ պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ հրատապ միջոցներ։

Իր հերթին ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը տեղեկություններ է հայտնել դաշինքի առաքելության մասին՝ կարևորելով պատմական հուշարձանների, կոթողների և կրոնական սրբավայրերի պաշտպանությունը:

Կաթողիկոսը ներկայացրել է Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները։