գլխավոր Իրադարձային ՀՀ–ում կապիկի ծաղկի դեպք չի հայտնաբերվել. ԱՆ–ի պնդմամբ` վարակի ներթափանցման ռիսկը ցածր...

ՀՀ–ում կապիկի ծաղկի դեպք չի հայտնաբերվել. ԱՆ–ի պնդմամբ` վարակի ներթափանցման ռիսկը ցածր է

Հայաստանի Հանրապետությունում «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքեր մայիսի 25-ի դրությամբ չեն արձանագրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ վարակի ներթափանցման ռիսկը գնահատվում է ցածր, քանի որ վարակի փոխանցումը պահանջում է երկարատև սերտ շփում ախտանշաններ ունեցող անձի հետ:

«Պայմանանավորված այն հանգամանքով, որ աշխարհում արձանագրվում են «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքեր, ԱՆ–ն դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Միաժամանակ բժշկական կազմակերպություններին ներկայացվել է շրջաբերական՝ «կապիկի ծաղիկ» հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով զգոնությունը բարձրացնել ուղղությամբ»,– նշել են գերատեսչությունից: