գլխավոր Սպորտ ԵԱ-Երևան. Բարեղամ Հարությունյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

ԵԱ-Երևան. Բարեղամ Հարությունյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությունում ընթանում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Բարսեղամ Հարությունյանը մեկնարկային մենամարտում մրցեց վրացի Սախիլ Ալակվերդովինի հետ և պարտվեց  5:0 հաշվով:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ). նրա  մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակիչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նրա մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է: Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ում մրցակիցը իսպանացի Այուբ Ղադֆան է: