գլխավոր Սպորտ ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին քառորդ եզրափակիչի մենամարտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությունում իր առաջին մենամարտն անցկացրեց 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն, ով մրցեց Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(63,5 կգ). մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակիչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նրա մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է: Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ում մրցակիցը իսպանացի Այուբ Ղադֆան է: