գլխավոր Գլխավոր Ֆրանսիացի 20 պատգամավոր դիմել են իշխանություններին՝ «անհապաղ» ճանաչել Արցախի անկախությունը. Le Figaro

Ֆրանսիացի 20 պատգամավոր դիմել են իշխանություններին՝ «անհապաղ» ճանաչել Արցախի անկախությունը. Le Figaro

Հոկտեմբերի 15-ինմոտ քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Բանաձևը ստորագրել են մոտ քսան պատգամավորներ Առաջ հանրապետություն, Հանրապետական, Ժողովրդական շարժում, Ձախակողմյան պահպանողական, Ազատություն և տարածքներ և Սոցիալիստական կուսակցություններից։ Բանաձևի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։