գլխավոր Հասարակություն Տիգրան Խաչատրյանը և ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենն ընդգծել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության...

Տիգրան Խաչատրյանը և ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենն ընդգծել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության առաջնահերթությունը

Այսօր՝ մայիսի 27-ին, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:

Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025 թթ. վարկային պորտֆելի ձևավորման և հենակետային թեմաների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաև Երևանի ու մարզային ճանապարհային ցանցի և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը:

Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության և առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ: