
Հին մարդկանց բոլոր մյուս տեսակները, բացառությամբ Homo sapiens-ի, ի վիճակի չեն եղել հարմարվել կլիմայի փոփոխությանը: Այս եզրակացությանն են հանգել իտալացի գիտնականները, ովքեր հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները One Earth ամսագրում։
Ենթադրվում է, որ ի սկզբանե գոյություն է ունեցել հին մարդկանց առնվազն վեց տեսակ, որոնք պատկանում էին Homo ցեղին՝ H. habilis, H. ergaster, H. erectus, H. heidelbergensis, H. neanderthalensis և H. sapiens, բայց միայն մեկն է գոյատևել մինչ օրս՝ Homo sapiens-ը:
Հասկանալու համար, թե ինչն է հանգեցրեց մնացած բոլոր տեսակների անհետացմանը, Նեապոլի Ֆեդերիկո Երկրորդ Համալսարանի մարդաբանները՝ Պասկուալ Ռայայի գլխավորությամբ, կառուցելեն բարդ մոդել՝ միաձուլելով կլիմայի տվյալներն ու հնագիտական գտածոները: Ըստ գիտնականների՝ հին մարդանց մյուս տեսակների անհետացման գլխավոր պատճառը մեր մոլորակի կլիմայական փոփոխություններն են։