գլխավոր Շոուբիզնես Մահացել է «Depeche Mode» խմբի ստեղնահար Էնդի Ֆլեթչերը

Մահացել է «Depeche Mode» խմբի ստեղնահար Էնդի Ֆլեթչերը

60 տարեկանում կյանքից հեռացել է «Depeche Mode» երաժշտական խմբի համահիմնադիրներից մեկը՝ Էնդի Ֆլեթչերը, հայտնում է խմբի պաշտոնական էջն Ինստագրամում։

«Մենք ցնցված ենք եւ վշտացած մեր թանկագին ընկեր, ընտանիքի անդամ եւ գործըներ Էնդի Ֆլետչերի անժամանակ մահվան պատճառով։ Մեր սրտերն ընտանիքի հետ են, եւ մենք ձեզ խնդրում ենք հիշել նրանց մասին եւ այս բարդ ժամանակում հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։