
Ռուսական Ռոսսելխոզնադզորի Հարավային միջտարածաշրջանային կառավարման կենտրոնը Տուափսեի նավահանգստից ներկրվող 21,808 տոննա թուրքական նռան մեջ հայտնաբերել է կարանտինային օբյեկտ։ Խոսքը միջերկրածովյան պտղաճանճի մասին է (Ceratitis capitata (Wied.))։ Այս մասին տեղեկանում ենք Ռոսսելխոզնադզոռի պաշտոնական կայքից։
Այդ նուռը պետք է վաճառվեր Մոսկվայի, Կրասնոդարի և Նովոռոսիյսկի խանութներում։ Սակայն բեռի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվեց։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 14-ին Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի հանդիսանում Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցը։ Դրանից մեկ օր անց արգելվեց թուրքական մանդարինի մուտքը Ռուսաստան, հիմա էլ՝ նուռը։