գլխավոր Սպորտ Բաքուն կարող է զրկվել Եվրո-2020-ի հանդիպումներ ընդունելուց

Բաքուն կարող է զրկվել Եվրո-2020-ի հանդիպումներ ընդունելուց

Եվրո-2020-ն ընդունող քաղաքների թիվն ամենայն հավանականությամբ կկրճատվի: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

«ՈւԵՖԱ-ն քննարկում է այն քաղաքների ցուցակը կրճատելու հնարավորությունը, որոնք ընդունելու են մրցաշարի հանդիպումները: Աղբյուրի հաղորդմամբ, Եվրոպայի առաջնության հանդիպումներն ընդունելու իրավունքից զրկված քաղաքներից մեկը կարող է լինել Բաքուն,  կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»,-գրում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Եվրոյի հանդիպումներ ընդունելուց կարող է զրկվել նաև Սանկտ-Պետերբուրգը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ:

Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Եվրո -2020-ը կանցկացվի 12 քաղաքներում ՝ Սանկտ-Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Կոպենհագենում, Ամստերդամում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Դուբլինում: