գլխավոր Սպորտ «Երևանը»՝ VBET ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթակիր

«Երևանը»՝ VBET ֆուտզալ լիգա Հայաստանի գավաթակիր

Մայիսի 26-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ VBET Ֆուտզալ Լիգա Հայաստանի 2022թ գավաթի եզրափակիչ «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ 5:2 հաշվով հաղթեց «Երևան» ՖԱ-ն՝ դառնալով Հայաստանի գավաթակիր, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Հիշեցնենք, որ այս 2 թիմերը ավելի վաղ հանդիպել էին նաև Հայաստանի ֆուտզալի 2021-2022 Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչում, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը կրկին նվաճել էր «Երևանը»:

Հանդիպումից առաջ կայացավ անցած մրցաշրջանի լավագույնների պարգևատրությունը:

-Բարձրագույն խմբի 2021/2022 թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ Սարո Գալստյան (Երևան ՖԱ)

-Բարձրագույն խմբի 2021/2022 թ. առաջնության լավագույն ռմբարկու՝ Էդվարդ Մկրտչյան (ՀՊՏՀ Երևան)

-Առաջին խմբի 2021/2022 թ. առաջնության լավագույն ռմբարկու՝ Վահան Սարգսյան (Էկովիլ)

-Հայաստանի 2021 թ. լավագույն մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան