
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
Նշենք, որ Սոթք-Քարվաճառը Երևանն Արցախին կապող ճանապարհներից մեկն է։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչ վերաբերում է Լարսին, ապա արտակարգ դրությամբ պայմանավորված` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: