գլխավոր Սպորտ ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը` անդրանիկ հաղթանակի մասին

ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը` անդրանիկ հաղթանակի մասին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը գոհ է Եվրոպայի առաջնության մեկնարկային մենամարտի արդյունքից:

«Մենամարտը շատ լավ ընթացք ունեցավ: Լիահույս եմ, այս կերպ կշարունակեմ Եվրոպայի այս առաջնությունում: Շնորհակալ եմ երկրպագուներից, շնորհակալ եմ ամեն մեկիցդ աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղոդրմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանասյանը: Վերջինս շեշտեց, որ մրցակիցն ուժեղ բռնցքամարտիկ էր:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՆարեկՄանասյանը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը 92 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց սլովակ  Դավիթ Միխալեկի նկատմամբ: