գլխավոր Սպորտ ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում

ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՆարեկՄանասյանը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղոդրմամբ`Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը 92 կգ քաշային կարգումհանդես եկող Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց սլովակ  Դավիթ Միխալեկի նկատմամբ:

Մայիսի 26-ին կայացած մենամարտերում  Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էին  նաևՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) ,ԳուրգենՄադոյանը (67 կգ) և աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին.այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ին, իսկ մայիսի 27-ին կսկսվենկիսաեզրափակիչները: Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին: Երևանումառաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում՝ Կարապիլճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: