գլխավոր Քաղաքականություն Ղրղզստանում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարին

Ղրղզստանում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարին

Ղրղզստանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարի 17-ին: Հոկտեմբերի 16-ին այդ մասին ТАСС-ին հաղորդել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Նուրժան Շայլդաբեկովան:

«Վաղաժամկետ նախագահական ընտրությունները (այստեղ եւ այսուհետեւ խոսքը վերաբերում Է օրվան – ծանոթ. ՏԱՍՍ) նշանակում Է Ժոգորկու Կենեշը (խորհրդարանը)»,- ասել Է նա: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններն ըստ օրենքի պետք Է անցկացվեն պետության ղեկավարի պաշտոնաթողությունից հետո եռամսյա ժամկետում: «Մոտավորապես հունվարի 17-ին»,- նշել Է նա:

ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունները պլանավորվում են դեկտեմբերի 20-ին: