գլխավոր Գլխավոր Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Երասխի սահմանին․ Sputnik Արմենիա

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Երասխի սահմանին․ Sputnik Արմենիա

Մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երասխի մոտ։Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին»,– նշված է պատասխանում:

Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ դրա ամսաթիվը դեռ որոշված չէ։Հիշեցնենք` մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։