
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:
Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները»,- գրել է Շուշան Ստեփանյանը։
