գլխավոր Աշխարհ Տեխասի դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորվել է 17 մարդ․ նահանգապետ

Տեխասի դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորվել է 17 մարդ․ նահանգապետ

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ Ուվալդեի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա, ևս 17-ը վիրավորվել են:

Երեքշաբթի օրը Տեխասի Յուվալդե քաղաքի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսը կրակ է բացել տարրական դպրոցում։ Այնուհետև հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։ Հայտնի է, որ Ռամոսը երկու հրացան է գնել մայիսի 22-ին՝ 18 տարեկան դառնալուց մեկ շաբաթ չանցած:

«Վերջին տեղեկությունների համաձայն՝ 19 երեխա է զոհվել, երկու ուսուցիչ ևս մահացել է։ Եվս 17 մարդ վիրավորվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է Էբոթը ԱՄՆ գլխավոր դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ մինչ օրս իշխանություններին հաջողվել է կապ հաստատել այս միջադեպի ժամանակ բոլոր զոհվածների ընտանիքների հետ և նրանց բացատրել դեպքի հանգամանքները։ Էբոթը զոհերի բոլոր ծնողներին կոչ է արել կապվել իշխանությունների հետ՝ լրացուցիչ տեղեկությունների և օգնության համար:

Ամերիկյան դպրոցներում կրակոցները հազվադեպ չեն: Սակայն Յուվալդայում տեղի ունեցած ողբերգությունը դարձել է ամենաարյունալին վերջին 10 տարվա ընթացքում՝ 2012 թվականի դեկտեմբերի 14-ից հետո: