գլխավոր Իրադարձային Քարաթափման աշխատանքներ են կատարվելու Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Քարաթափման աշխատանքներ են կատարվելու Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Գետափ-Մարտունի ավտոճանապարհը վաղը՝ մայիսի 26-ին փակ է լինելու երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

«Հարգելի քաղաքացիներ, մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից Վայոց ձորի մարզի Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: