գլխավոր Իրադարձային Ալիեւից չե՞ք վախենում՝ եկեք արտահերթ նիստին ու ստորագրեք հայտարարությունը. Իշխան Սաղաթելյանը կոչ...

Ալիեւից չե՞ք վախենում՝ եկեք արտահերթ նիստին ու ստորագրեք հայտարարությունը. Իշխան Սաղաթելյանը կոչ արեց իշխանություններին՝ հանդես գալ համատեղ հայտարարությամբ (տեսանյութ)

Խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու համար։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը մասնակցել նիստին ու ստորագրել այն։

«Ալիեւից չե՞ք վախենում, ուրեմն եկեք արտահերթ նիստին ու ստորագրեք հայտարարությունը»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Հայտարարության տեքստը՝ տեսանյութում